May 12

Ժամանակ

Պետք է հասկանալ  երեխաների պատկերացումները ժամանակի այնպիսի հատվածների մասին, ինչպիսիք են՝ կեսօրը, երեկոն, գիշերը։ Օրվա մասին անվանումները պետք է ոչ միայն կապել մեծահասակների գործունեության հետ, այլ նկարների և բնության հետ, կազմել խաղեր և առաջադրանքներ։ Որպես զննական նյութ օգտագործել այնպիսի նկար, որտեղ պատկերված են երեխաների կամ կենդանիների գործունեության ձևեր, կամ՝ կեսօր, ցերեկ, գիշեր, նման հետաքրքիր պատկերներ, որոնց վրա կարելի է ծավալվել՝ զրուցել և որը նրանց համար կլինի ուսուցողական։ Երեխաներին պետք է ծանոթացնել՝ կեսօր, գիշեր, ցերեկ, երեկ, այսօր, վաղը հասկացություններին նաև շաբաթվա օրերը։ Ամրապնդել այն հասկացությունը, որ օրերը հաջորդում են մեկը մյուսին և ունեն օրենց անվանումները։ Յոթերորդ օրը կազմում է մեկ շաբաթ, յուրաքանչյուր շաբաթվա օրերի հերթականությունը միշտ նույնն է, ծանոթացնել ամսվա անվան հետ, հիշել ամիսների հաջորդականությունը։ Ժամանակի հետ կապված պատկերացումները ամրապնդել հանելուկների, պատմությունների, ոտանավորների օգնությամբ։ Երեխան պետք է տարբերի՝ առավոտ, կեսօր, երեկո, գիշեր հասկացությունները։ Ժամանակի հասկացությունը երեխան պետք է յուրացնի այն օգտագործելով բազմակի կրկնությունների միջոցով, մինչև հիշողության մեջ ամրապնդվի։ Ժամանակի հասկացությունը ամենադժվար հասկացությունն է, այն պետք է ձևավորվի դեռ նախադպրոցական տարիքում։ Երեխաները ժամանակի մասին խոսելիս հիմնականում առանձնացնում են՝ առավոտը, երբ լույս է և գիշերը, երբ մութ է։ Շատ կարևոր է երեխաների հետ զրուցել ժամացույցների մասին։ Բացատրել, որ ժամացույցները լինում են տարբեր տեսակի՝ ավազի, մեխանիկական, էլեկտրոնային, արևի։ Ժամացույցները կարող են լինել ինչպես գրպանի, սեղանի, պատի, թևի այնպես էլ՝ գլխավոր, որը ցույց է տալիս ամենաճշգրիտ ժամանակը։ Յուրաքանչյուր մեծ քաղաք ունի գլխավոր ժամացույց։ Սովորեցնել երեխաներին օգտվել ժամացույցից։ Օրվա մասերի անվանումները կապել ոչ միայն երեխաների և նրանց շրջապատող մեծահասակների գործունեության հետ, այլ բնության երևույթների հետ։ Օրինակ՝ առավոտյան ծագում է արևը, և ամեն ինչ դառնում է լուսավոր։ Ծաղիկներն ու թռչունները, միջատներն ու կենդանիները արթնանում են։ Հիշե՛ք, որ այս ամենի վերջնական եզրակացությունը պետք է լինի այն, որ երեխաները պարզ գիտակցեն, որ օրը մեկն է և այն բաղկացած է չորս մասից։ Ասացե՛ք օրվա որևէ մասի անվանումը։ Երեխան պետք է անվանի <<հարևաններին>> և բացատրի, թե երբ է դա լինում՝ <<առա՞ջ թե՞ հետո>>։ Կարելի է հանելուկներով խաղը խաղալ։ Շաբաթվա օրերն է շատ կարևոր սովորեցնել, պետք է հասկանան, որ դրանք հաջորդում են միմյանց և չեն փոփոխվում։ Ծանոթացրե՛ք օրացույցին։ Սովորեցրեք օգտվել դրանից բացատրեք, որ դրա միջոցով կարելի է նշել և հիշել բոլոր հիշարժան օրերը։ Օրացույցի վրա այդ օրը վերցրեք շրջանակի մեջ։Հետևե՛ք, թե ինչպիսի հաջորդականությամբ է երեխան  իր խոսքի մեջ օգտագործում <<ժամանակի>> անվանումները։ Սովորեցրե՛ք երեխաներին հասկանալ և հերթականությամբ անվանել տարվա եղանակները՝ սկսած ձմեռվանից։ Սովորեցրե՛ք տարվա տվյալ եղանակի ամիսները՝ ճշտելով նաև այն, որ յուրաքանչյուր եղանակ ունի երեք ամիս։ Թող պատմեն թե ինչպես են փոխվում եղանակները։ Կարևոր է նաև այն, որ տվյալ եղանակի իրար հերթագայող ամիսները չեն կրկնում մեկը մյուսին և յուրօրինակ են իրենց տեսակի մեջ։ Վաղ աշուն՝ սեպտեմբեր, բուն աշուն՝ հոկտեմբեր, խորը աշուն՝ նոյեմբեր։

May 12

Քանակ եվ հաշիվ

Սովորեցնել երեխաներին տիրապետել տարրական մաթեմատիկանան պատկերացումներին Երեխաները պետք է իմանան առաջին տասնյակի թվերի հերթականությունը։ Հասկանան <<որքա՞ն>>, <<քանի՞>> հարցերը իրենց իմաստներով։ Կարողաանան թվերը հաշվել ուղիղ և հետընթաց կարգով։ Տարբերեն յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը, սովորեն տասի սահմանում թվի կազմությունը, սովորեն կազմել և լուծել պարզ թվաբանական խնդիրներ, սովորեն տարբերել և կարդալ տպագիր և ձեռագիր թվանշանները, ճանաչեն գումարման և հանման գործողությունները և նրանց նշանները։ Սովորեն դասավորել թվերը աճման և նվազման կարգով։Սովորեն հասկանալ, կրկնօրինակել  և նկատել օրինաչափություններ։ Սովորեն առաջարկված նկարներից կամ առարկաներից առանձնացնել ավելորդը, սովորեն գտնել առարկաների, կենդանիների և այլոնց նմանություններն ու տարբերությունները։ Երեխաներին տալ հետաքրքրաշարժ և տրամաբանական բնույթի հանձնարարություններ՝ փոքր շարժունակություն պահանջող մաթեմատիկական լոտոներ, դոմինոներ, գլուխկոտրուկներ։

Մեկ թիվն ու թվանշանը

<<Ես Մեկ թիվն եմ, թվերի առաջնորդն եմ, ես և ինձ հաջորդող թվերը կպատմենք մեր երկրի մասին։ Ինձ ճանաչելը շատ հեշտ է, ես երկար հասակ ունեմ և մի մեծ քիթ։ Հիմա շուտասելուկ եմ առաջարկում մեկ թվի մասին։

Արագիլը ճահճում կանգնած մի գորտ տեսավ և զարմացավ,

Արձանի պես քարացավ և մեկ թվին նույնացավ։

Աշխարհի հետ ծնվել է, աշխարհի հետ մեծացել

Բայց երեսուն օրից դեն մինչև հիմա չի անցել։ /արև/

Երեխաներին ասել, որ առարկաների քանակը կարելի է իմանալ ոչ միայն հաշվելով դրանք, այլ նայելով թվանշանին։ Երեխաներին տալ շատ հարցեր և զրույցի վերածել։ Ո՞րն է շաբաթվա առաջին օրը։ Ո՞րն է տարվա առաջին ամիսը։ Ո՞րն է անվանդ առաջին տառը։ Ի՞նչ  կարևոր իրադարձություններ են լինում տարին մեկ անգամ։ Հայտարարե՛ք <<մեկ թվանշանի գեղեցկության մրցույթ>>։ Երեխաներից յուրաքանչյուրը ստեղծում է իր պատկերացրած մեկը, ապա պատկերում է որևէ առարկա։ Մեկ թվանշանը կարող են զարդանախշել երկրաչափական փատկերների, ծաղկաթերթերի, գծանախշերի միջոցով։ Կարող են ստանալ տարբեր նյութերից, փայտիկներից, մետաղալարից, ուլունքներից, գունավոր թելերից և այլնից։ Մաթեմատիկական հեքիաթները կարող եք օգտագործել մեկ թիվն ու թվանշանը սովորեցնելու համար, ու ոչ միայն մեկ թիվը։

Երկու թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

<<Իմ անունը Երկուս է, ես նույնպես բնակվում եմ մաթեմատիկական երկրում, իմ նախորդ թիվը Մեկն է։ Գուշակի՛ր իմ հանելուկը՝ <<Ես և՛ թիվ եմ, և՛ կարապ ունեմ վզիկ ես բարակ>>։ Տվեք շատ հարցեր։ Ո՞րն է շաբաթվա երկրորդ օրը։ Ո՞րն է տարվա երկրորդ ամիսը։ Ի՞նչն է վաճառվում զույգով։ Ո՞րն է քո անվան երկրորդ տառը։

Խաղ <<Շարունակիր նախադասությունը>>՝ մարդն ունի երկու հմուտ ․․․ /ձեռքեր/ և ամեն աշխատանք կատարում է երկու ․․․ , շրջակա աշխարհը տեսնում է երկու ․․․ , շրջապատի ձայները լսում է երկու ․․․ ։

Ամեն թվի ստացումը ուսուցանելիս պետք է նախապատրաստել երեխաներին՝ հասկանալու բնական շարքի հիմնական սկզբունքը, որ յուրաքանչյուր հաջորդ թիվ մեկ միավորով մեծ է նախորդից, կամ փոքր՝ հաջորդից։ Առաջարկե՛ք երեխաներին վերցնել մեկ առարկա, կողքին ավելացնելով ևս մեկը՝ բացատրե՛ք, որ այդպես է ստացվում հաջորդ թիվը։ Յուրաքանչյուր թիվ նշանակում է առարկաների որոշակի քանակ։ Ամեն թվի հետ կապված անհրաժեշտ է անցկացնել մի քանի պարապմունք։ Շատ կարևոր է, որ երեխաների գիտակցության մեջ ամեն թիվ կապվի հետաքրքիր և վառ պատկերների և կերպարների հետ։ Կենդանի շունչ հաղորդել այն ամենին, ինչի մասին խոսում եք երեխաների հետ։ Երեխաների առջև դրեք երկու մեքենա և մեկ տիկնիկ։ Տվե՛ք հարցեր և առաջարկեք հաշվել կամ, որ թվանշանը կդնեն մեքենաների և տիկնիկի կողքին։ Համեմատե՛ք և հարցրե՛ք երկո՞ւսն է շատ թե՞ մեկը։ Առարկաների քանակը համեմատելու նպատակով օգտագործեք տարբեր իրավիճակներ՝ ցույց տալով, թվի անկախ լինելը առարկաների մեծությունից, ձվից, չափից, գույնից և գրաված տարածությունից։ Եթե երեխայի մոտ կորել է հետաքրքրությունը, անհրաժեշտ է դաթար տալ կամ նրա համար կարևոր շարժառիթ գտնել։ Օրինակ՝ <<Աքաղաղը կտխրի, եթե նրա թևերից մեկը չհաշվես,  չէ՞ որ նրա վրա բակում կծիծաղեն։ Հաճախ երեխաներին ամեն ինչը դիմեք խնդրանքով։ Մանկական անկյունում թվանշանների համար տեղ գտեք և փակցրեք պատին։ Եթե երեխան սիրում է կտրատել, նրան հին օրացույց տվեք։ Ամեն տեղ թվեր տեսնելով երեխան ավելի շուտ կմտապահի սովորածը և կտպավորվի նրա ուղեղում։ Ուսուցման հիմնական ձևը խաղն է, քանի որ այն երեխաների բնական վիճակն է։ Երեխան մտավոր ունակություն է ցուցաբերում, երբ նյութի մեջ ընդգրկված են խաղային տարրեր։ Երեխաներին հնարավորություն տվեք նյութը յուրացնել անհատական զարգացման տեմպով և միաժամանակ ստեղծեք այն ուսուցման միջավայրը, որին նա ձգտում է։ Վերլուծելով երեխայի կատարած աշխատանքը, որոշել նրա ունակությունների մակարդակը։ Կարգավորել նրա թույլ և ուժեղ կողմերը, բարդացնելով կամ պարզեցնելով առաջադրանք-խաղերը։ Երեխաները շատ են սիրում գրավիչ խնդիրներ, հարցեր որոնք դրդում են մտածել։ Օրինակ՝ մաթեմատիկական շարժախաղերը, հանելուկները, ասացվացքները, համրանքախաղերն ու համրանքով ոտանավորները։

Երեք թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Օրերի ամիսների հետ կապված հարցեր տվեք երեխաներին, որոնք վերաբերվում են երեքին։ Օրինակ՝ <<Անվանիր ամիսները հունվարից սկսած մինչև մարտ>>։Վարժությունների միջոցով ձևավորեք այնպիսի հարաբերությունների հասկացություններ, ինչպիսիք են՝ << շատ է քան․․․ , շատ է ․․․ այսքանով, քիչ է՝ քան ․․․ և այլն՝ կապված բնական թվերի հասկացության աստիճանական ձևավորման և հաշվումների հետ։ Այս հարաբերությունների բացահայտումը իրագործվում է տարբեր բազմությունների ըմբռնման շուրջ տարվող նպատակաուղղված աշխատանքի ընթացքում։ Արդյունավետ է սովորեցնել հաշվել զգայարանների միջոցով / ձայները, շարժումները և այլնի օգնությամբ։ Ո՞րն է այն երկրաչափական պատկերը, որը ունի երեք կողմ, երեք անկյուն, երեք գագաթ՝ նման հարցեր շատ տվեք երեխաներին։ Երեխաներին սովորեցրեք՝ ամեն աստիճան բարձրացնելիս բարձրաձայն հաշվել։ Ի՞նչ անել եթե երեխան չի ցանկանում թվանշաները հիշել և հետաքրքրված չէ թվերով։ Նա չի ցանկանում, որովհետև իր համար դրա կարևորությունը չի զգացել։ Կարելի է երեխայի ուշադրությունը հրավիրել բնակարանի համարին, տատիկի հեռախոսին, հեռուստաալիքի կոճակին։ Հարցրեք նրան, այս համարի երթուղիով կարելի՞ է հասնել մինչև տուն։ Որպեսզի երեխաներին հետաքրքրեն առաջադրանքները, օգտագործեք բազմատեսակ հաշվենյութ՝ կոճակ, խխունջ, կաղին, կոն և այլ իրեր։ Երեք լեգո միացրու իրար և կառուցիր աշտարակ։ Նույն բարձրության ևս մեկ  աշտարակ կառուցիր։ Քանի՞ լեգո օգտագործեցիր։ Այժմ այնպես արա, որ աշտարակների բարձրությունները տարբեր լինեն, պատմիր ի՞նչ ստացվեց․․․

Չորս թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Պատմել տարվա եղանակների մասին, սովորեցնել և հարցնել դրանց անվանումները և խաղեր կազմակերպել դրանց վերաբերյալ։ Ո՞ր երկրաչափական պատկերը չորս կողմ ունի։ Չորսը երեքի հաջորդ թիվն է՝ և մեծ է մեկով։ Մեկից տաս թվանշանների միջից առանձնացնել ցանոթ թվերը և հերթականությամբ դասավորել։ Թվերը դասավորել աճման և նվազման կարգով։ Կազմել և ստեղծել նախորդ թվերի նույնությամբ իրականցվող խաղեր, հարցեր, վարժություններ և այլն։ Արի՛ խաղանք։ Ես կենդանիների անուններ կասեմ, իսկ դու յուրաքանչյուր անվան համապատասխան մի հաշվեփայտիկ դիր՝ կով, այծ, ուլ, ձի։ Քանի՞ կենդանի անվանեցի։ Քանի՞ փայտիկ դրեցիր սեղանին՝ և քանի՞ ոտք ունեն դրանցից յուաքանչյուր կենդանի։ Հաշվիր՛ քանի մկնիկ է պատկերված քարտին /3—ը/ , այդքան մատիկ ծալիր։ Նկարներից ևս մեկը ընտրիր և փակցրու մյուսների կողքին։ Այժմ կմները որքա՞ն եղան /4-ը/։ Այժմ 4 մկնիկի կողքին դիր 4 թվանշանը։ Սև ականջը տեսավ տարվա եղանակների չորս նկարները, ժպտաց և մի դեպք պատմեց։ Գարնան մի գեղեցիկ օր, նա դուրս էր եկել բակ, թավալվել թավիշ կանաչի մեջ․ հոտոտել ծաղիկները, մագլցել նորաբողբոջ ծառի վրա և զմայլվել բնության գեղեցկությամբ, ու աշխարհը դարձել էր շատ բարի ու ջերմ, ինչպես մայրիկի գիրկը։ Նա վազել էր իր մայրիկի մոտ և ասել ․ <<Մայրի՛կ ի՜նչ լավն է գարունը, երանի միշտ գարուն լինի>>։ Հետո եկել էր ամառը։ Սևականջը տարվել էր ամռան զվարճալիքներով։ Իսկ երբ աշունն իր գույներով հյուրընկալել աշխարհը, դարձնելով գունավոր հեքիաթ, Սևականջը երազել էր, որ միշտ աշուն լինի։ Ձմռան ճերմակ հեքիաթն ու փափուկ ձյան մեջ թավալվերը նրան ստիպել էին միայն երազել ձմռան մասին։ Սակայն նա վերջում էր հասկացել, որ տարին սիրուն է իր չորս եղանակներով՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ։

Հինգ թիվն ու թվանշանը, կարգային հաշվի տարրեր

Անհրաժեշտ է հաշիվ սովորելու առաջին փուլում փայտիկներ տալ երեխային, չվախենալով որ նա դրանց կնտելանա։ Սովորելով հաշվել՝ նա ինքը կհրաժարվի դրանցից։ Մաթեմատիկական առաջադրանքերը պահանջում են խաղային շարժառիթների կիրառում։ Իսկ դիդակտիկ խաղերը նպաստում են ոչ միայն երեխաների գիտելիքների յուրացմանը, այլև իմացական հետաքրքրությունների, հաղորդակցման ունակությունների զարգացմանը։ Սովորեցնել շատ խաղալիքներից վերցնել պահանջված քանակը։ Օրինակ երեխայի առաջ մրգաման դրեք և առաջարկեք շատ սալորներից վերցնել հինգը։ Յուրաքանչյուր անգամ փոխե՛ք խաղանյութը, որը կօգնի երեխային ավելի լավ ըմբռնել  թվի ստացումը։ Ստեղծեք միջավայր, որ երեխան մասնակցի որոնողական գործընթացներին։ Սովորեցրեք, որ կարելի է հաշվել սկսել ցանկացած ուղղությամբ, ցանկացած առարկայից։ Յուրաքանչյուր հաջորդ թվի ստացման ժամանակ կարևոր է իմանալ, թե ինչպե՞ս են ստացվել նախորդ թվերը։ Վերցրու՛ քանոնը և մատդ դիր 1 թվանշանի վրա, հերթով շարժվի՛ր դեպի աջ։ Յուրաքանչյուր թվանշանի մոտ կանգնիր և կարդա։ Քանի՞ անգամ մատդ շարժեցիր մինչև 5 թվանշան հասնելը։ Թվային շարքում ո՞րն էր առաջինը, երկրորդը, երրորդը և այդպես շարունակ։ Որքանո՞վ է հաջորդ ստացված թիվը մեծ նախորդից։ Հարաբերությունները միշտ պետք է հանդես գան մեկը մյուսի հետ կապի մեջ։ Եփե շարքերից մեկում ավելորդ առարկա կա, ապա մյուսում պակաս է։ Հավասարեցումը կատարվում է երկու ձևով՝ կամ մյուսից ենք պակասեցնում, կամ մյուսում ավելացնում։ Երեխան պետք է սովորի համադրման ձևերը, ոչ միայն ստանա, << անհավասարությունից հավասարություն>> այլև հակառակը՝  <<հավասարությունից անհավասարություն>>։ Երեխայի առջև երկու շարքով կոնֆետներ դրեք․ մի շարքում իրարից մոտ հեռավորությամբ՝ հինգ, մյուսում ՝ իրարից նկատելի հեռավորությամբ չորս։ Առաջարկե՛ք համեմատել, որտեղ է շատ, որտեղ՝ քիչ։ Հիմնականում չհաշվելով առարկաները, երեխաները ցույց են տալիս և ասում, որ շատը երկար շարքում է։ Անհրաժեշտ է սովորեցնել, որ առարկաների քանակը պետք է որոշել միայն համրանքից հետո։ Որոշ հարցադրումներ կատարելուց և  բացատրելուց հետո՝ երեխան պետք տարբերի և հաշվելով ցույց տա՝ որտեղ է շատ՝ որտեղ քիչ, անկախ գույնից, ձևից և չափից։

Կարգային հաշիվ

Պատկերացում տալ կարգային հաշվի և նրա նշանակության մասին։ Կարգային և քանակական թվի համադրությունը թույլ է տալիս ավելի պարզորոշ դարձնել թվի կարգային նշանակությունը։ Երբ ուզում ենք իմանալ, թե քանի՞ առարկա կա հաշվում ենք 1, 2 ,3 ,4 ,5 ․․․, այսինքն գտնում ենք որքա՞ն /քանի՞/ հարցի պատասխանը, իսկ մյուսների մեջ առարկայի տեղը գտնելու համար, հաշվում ենք այլ կերպ։ Ո՞ր, ո՞րերորդն  է հարցերին պատասխանելիս հաշվում ենք՝ առաջին, երկրորդ, երրորդ․․․։ Յուրաքանչյուր կարգային թվին համապատասխանում է միայն մեկ առարկա։ Սեղանին դի՛ր երկու տիկնիկ, այնպես, որ մեկը կանգնի մյուսի ետևից։ Այն տիկնիկը, որը կանգնած է առջևում, կոչվում է՝ առաջին, իսկ որը կանգնած է ետևում՝ երկրորդ։ Առարկաները հաշվելիս ցանկալի է, որ  երեխան մատով դրանք ցույց տա, տեղաշարժի։

Խաղ <<Գնացք>>։ Իրար ետևից 5 աթոռ դրե՛ք։ Դրանք անվանենք <<վագոններ>>, իսկ մեծ աթոռը՝ <<շոգեքարշ>>։ Երաժշտության տակ երեխաները շարժվում են, ազդանշանը լսելուց հետո ով հասցնում է նստում է վագոնի մեջ։ Մյուները պատասխանում են հարցերին՝ թե ո՞վ ո՞ր <<վագոնում>> է երթևեկում, սկսում են հաշվել <<շոգեքարշից>> հետո՝ ըստ կարգային հաշվի։ Նկարի՛ր հինգ տարբեր գույնի և չափի շրջան։ Այնպես արա, որ չորրորդը լինի դեղին, նախավերջինը՝ կապույտ, առաջինը՝ ամենամեծը, երրորդը՝ սպիտակ, վերջինը՝ սև։

Արի խաղանք <<Թաքնված կոնֆետ>> խաղը։ Թղթե հինգ բաժակների վրա աճող կարգով թվանշաններ են գրված։ Խնդրենք, որ երեխան փակի աչքերը։ Բաժակները շրջեք հակառակ կողմով, որի ընթացքում կոնֆետը / մի փոքր իր/  դրեք բաժակներից մեկի տակ։ Բացելով աչքերը՝ երեխան պետք է գուշակի թե, ո՞րերորդ բաժակի տակ է կոնֆետը։ Մեր շենքը հինգ հարկանի է, մենք ապրում ենք՝ երկրորդ հարկում, ապա մեր հարևանները ո՞ր հարկերում են ապրում։

Խաղ <<Իմ համարը>>։ Առաջարկեք, որպեսզի հինգ երեխա կանգնեն կողք կողքի, հաշվեն միմյանց և ասեն իրենց ընդհանուր թիվը։ Հետո՝ անվանեն իրենց կարգային համարը։ Յուրաքանչյուր տեղում կանգնած երեխայի համար մի առաջադրանք մտածեք։ Օրինակ՝ երկրորդը թող դուրս գա սենյակից, առաջինը պտտվի իր շուրջը, չորրորդը մի քայլ ետ գնա, հինգերորդն՝ մի շարժում կատարի, երրորդը՝ նստի։

Թվի Կազմություն

Թվերը հիշելու կարողությունը դեռ թվերի մասին իմացություն չէ։ Երեխան պետք է յուրացնի թվերի քանակային կազմը։ Օրինակ․ 5- ը դա 5 միավոր է 1 և 4 գումարից, 5-ը կարելի է ստանալ 2-ի և 3-ի գումարից, կամ  3-ի և 2-ի գումարից։ Թվերի անվանումները հիշելուց հետո, օգտակար է, որ ուշադրություն դարձնեք առարկաների խմբի քանակային կազմի փոփոխության վրա՝ շրջանակների մեջ վերցնելով հաշված երկու փոքր խմբերը /4 և 1,  3 և 2/ ։ Հետևեք, որ թիվը ընկալվի ամբողջությամբ։ Սեղանին 5 փայտիկ դի՛ր, դրանցից 2 փակիր ձեռքիդ ափով։ Քանի՞սը բաց մնաց։ Քանի՞սը փակեցիր։ Քանի՞ խմբի բաժանեցիր։ Այժմ 5  թիվն ստացիր այլ տարբերակով՝ փայտիկները բաժանի՛ր այլ խմբերի։

Ամբողջի բաժանումը հավասար մասերի

Ցո՛ւյց տվեք երեխային, որ որոշ առարկաներ կարելի է, երբեմն էլ պետք է բաժանել մասերի։ Սկզբում ձեր օգնությամբ, հետո՝ ինքնուրույն երեխան պետք է սովորի առարկան բաժանել հավասար մասերի։ Բացատրեք, որ նույն ձևով՝ մասերի բաժանելով, կարելի է ծալել ժապավենը, պարանը, կոշիկի կապը, կտրել հացը, միրգը և այլն։ Առաջարկե՛ք երեխային ափսեն դնել թղթի վրա և մեծի օգնությամբ եզրագծել։ Ստացված շրջանները նկարազարդել <<պիցցայի>> տեսքով, ապա դրանցից մեկը կտրել երկու հավասար, ապա երկու անհավասար մասերի։ Մասերը դնել իրար վրա և նշել, որ երկու մասերից մեկը մյուսի կեսը կարելի է անվանել միայն այն դեպքում, երբ մասերը հավասար են։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ հավասար մասերը ստանալու  համար պետք է առարկան ճիշտ հավասարությամբ չափել կամ ծալել ապա կտրել։ Մասերի հավասարությունը ստուգվում է իրար վրա տեղադրելու միջոցով։ Ծիրանը բաժանի՛ր 2 հավասար մասի։ Մասերից մեկը վերցրո՛ւ քեզ, մյուսը տո՛ւր ինձ։ Դրանք չափսերով ինչպիսի՞ մասեր էին։

Օրինաչափություն

Սովորեցնել երեխաներին պարզ օրինաչափություններ, համակարգ փնտրել շրջակա աշխարհի առարկաների և երևույթների մեջ՝ բակում, փողոցում, խոհանոցում։ Կարողանալ բացահայտել տարրական տրամաբանական կապեր։ Որոնի՛ր և գտի՛ր օրինաչափություններ, որոնք կարող են լինել հագուստի, զարդերի, գորգի, կահույքի, սպասքի նախշազարդերում։ Բնության մեջ գույների՝ կենդանիների մորթու և փետուրների, ծաղիկների, ծիածանի, շենքերի կառույցներում, թվանշանների բնական շարքի, ժամացույցի թվերի դասավորության և այլ ․․․։

Վերցրո՛ւ տարբեր գույնի փայտիկ և ցանկապատ կառուցիր։ Այնպես արա, որ փայտիկների գույները իրար հաջորդեն, օրինակ՝ կապույտ, կարմիր, կապույտ։ Գտի՛ր քո տարբերակը և ստեղծիր քո մտածած օրինաչափությունը։ Եթե երեխան դժվարանում է կրկնօրինակել, օրինաչափություն գտնել, համագործակցելով նրա հետ, սեղանին դասավորեք երկրաչափական պատկերներ։ Դուք դրե՛ք երկու եռանկյունի, իսկ նա՝ մեկ շրջան։ Բացատրե՛ք, որ այս օրինաչափությունը ունի երկու եռանկյուն և մեկ շրջան։ Կարևոր է, որ երեխան սովորի համեմատել առարկաները, վերլուծել և ինքնուրույն դատողություն անել։ Մաթեմատիկական գործունեության հետազոտությունը կարող է անցկացվել ոչ միայն մաթեմատիկայի, այլև ինտեգրված տիպի պարապմունքների ընթացքում։ Հաշվի առնելով մաթմատիկայի ցուցանիշները, դաստիարակը կարող է ինքը որոշել թե, որ ծրագրային նյութը կարող է սահմանափակել կամ այլ ձևով կազմակերպել։ Որպեսզի թեմաները յուրացվեն, անհրաժեշտ է մշակել մի քանի փոխկապակցված պարապմունքներ ոչ մեծ ընդմիջումներով։ Արդյունքին հասնելու համար կարևոր է ձևավորել երեխաների ինքնագնահատման կարողությունները։

Վեց թիվն ու թվանշանը

Ո՞ր ժամն է ցույց տալիս ժամացույցը։ Այդ ժամին ինչո՞վ ես զբաղված, պատմի՛ր։ Ո՞րն է շաբաթվա վեցերորդ օրը։ Ո՞րն է տարվա վեցերորդ ամիսը և նմանատիպ այլ հարցերի միջոցով սովորեցրեք երեխային վեց թվանշանը։ Թվի՛ր հայոց աշխարհի դաշտային վեց ծաղկի անուն՝ մանուշակ, երիցուկ, կակաչ, նարգիզ, անթառամ, խատուտիկ։ Վեց թվանշանը նկարել և գունավորել վեց գույնով։ Ուշադրություն դարձրե՛ք <<նակրե>> բառին։ Երեխաները թվանշանները նկարում են ինչպես որ կարողանում են կամ իրենց է դուր գալիս, այնպիսի չափերով, ինպես որ իրենց է հարմար։  Մեծ լարում է պահանջում տետրում կամ վանդակներում նկարել։ Երեխայի համար հեշտ է գտնել առարկայի տարբերությունը քան նմանությունը։ Որպեսզի երեխան սովորի համեմատել առարկաների հատկությունը, զգա նշված խմբերի տարբերությունը, օգնեք յուրացնել հետևյալ կարողությունները՝ ուսումնասիրել և վերլուծել առարկան, խումբը, համեմատել մեկ նույն  մեկ այլ հատկությամբ առարկայի հետ՝ անվանելով կատարածը։ Յուրաքանչյուր թիվ յուրացնելուց հետո՝ կարևոր է, որ երեխան պատմի թե ինչ գիտի կամ սովորեց տվյալ թվի մասին։

May 10

Նախագիծ

Նախագծի ապվանում՝

Նախագծի իրականացնող՝ Ներսիսյան Եվգենիա

Տևողություն՝ 20-25 րոպե

Նախագծի մասնակիցներ՝ 4-5 տարեկաններ

Խմբի ղեկավար Էլյա

Նպատակ՝ Երեխաների մոտ կզարգանա մանր մոտորիկան, տրամաբանությունը, զգույշ աշխատելու ունակությունը։

Ընթացք՝ Երեխաները պետք է թղտերի վրա պատկերված նկարները զգուշությամբ կտրատեն և ներկեն ըստ իր գույների։

Անհրաժեշտ պարագաներ՝ Տղտեր որոնց վրա պատկերված կլինեն նկարներ , մկրատներ, գունավոր մատիտներ։

Արդյունք՝

Երեխաները շատ զգուշությամբ, հետաքրքրությամբ կտարատեցին նկարները և շատ գեղեցիկ ներկեցին այն գույներով որոնցով ցանկանում էին։

May 10

Նախագիծ «Կերակրի՛ր համապատասխան պատկերով»

Նախագծի անվանում – « Կերակրի՛ր համապատասխան պատկերով»

Տևողություն՝ 15-20 րոպե

Նախագծի իրականացնող՝ Եվգենիա Ներսիսյան

Խմբի ղեկավար՝ Սեդա Գևորգյան

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ

Նպատակ՝ Երեխաների հետ փորձել համապատասխանեցնել պատկերները միմյանց հետ, զարգազնել խոշոր մոտորիկան, գույների հետ աշխատել, զարգացնել խմբային աշխատանքը նաև փորձել աշխատել նրանց տրամաոանական մտածողիւթյան հետ։

Ընթացք՝ Երեխաները գունավոր պատկերները պետք է տեղադրեն համապատասխան կտրված անցքերի մեջ ( նաև ըստ գույների) , փորձեն աշխատել խմբակային։

Անհրաժեշտ պարագաներ՝ տուփեր համապատասխան կտրվածքներով, գունավոր թղտեր։

Արդյունք՝ Երեխաները սիրով խաղացին խաղը խբակային , չունեցանք բարդություններ քանի որ ծանոթ էին և՛ պատկերների և՛ գույների հետ։

April 19

Խաղ 1-5 թվերի մասին երեխաների համար

Այս հետաքրքիր առաջադրանքների ընթացքում երեխաները կսովորեն, թե ինչ է մինչև 5 -իհերթական հաշվումը:Իսկ նրանք, ովքեր արդեն ծանոթ են այս հասկացությանը, կարող ենցույց տալ իրենց գիտելիքները այս վարժության միջոցով: Առաջադրանքները նախատեսվածեն 5 տարեկանից երեխաների համար և նախատեսված են դպրոցին պատրաստվելուհամար։ Երեխան պետք է բոլոր վարժությունները կատարի ինքնուրույն՝ մեծերի հսկողությաններքո (մեծահասակը կարդում է պայմանը, հարցեր տալիս, օգնում է դժվարության դեպքում)

Սովորական հաշվարկ մինչև 10 – Տարածեք վիշապներին

Այստեղ երեխան պետք է յուրաքանչյուր վիշապի համար անընդմեջ որոշի մինչև 5 միավոր: Ըստ առաջադրանքի պայմանի՝ բոլոր 5 վիշապները շարվել են անընդմեջ։ Եվ յուրաքանչյուրվիշապ ունի իր համարը. սա հերթական հաշիվն է ձախից աջ 1-ից մինչև 5: Այնուհետևվիշապները բաժանվեցին: Երեխան պետք է գտնի յուրաքանչյուր վիշապին ընդհանուրշարքում, հաշվի և որոշի նրա սերիական համարը և մուտքագրի այն վիշապի կողքին գտնվողդատարկ խցում:

April 12

Նախագիծ Օրինաչափություններով գտնել երկրաչափական պատկերների բացթողումը»

Անվանում՝ «Օրինաչափություններով գտնել երկրաչափական պատկերների բացթողումը»

Մախագծի իրականացնող՝ Ներսիսյան Եվգենիա

Խնբի ղեկավար՝ Սեդա Գևորգյան

Մասնակիցները՝ 3-4 տարեկաններ

Նպատակ՝ երեխաները կարողանան լրացնել պատկերը բացահայտելով օրինաչափությունը։

Խնդիր՝ գտնել նախապես կտրատած պատկերների զույգերը ։

Ընթացք՝ Երեխաների հետ վերհիշեցինք նրանց իմացաց պատկերները, և սկսեցինք գտնել կիսատ պատկերների ցույգը։

Արդյունք՝ Երեխաները իմանալով պատկերները կարողացան կատարել այս նախագիծըձ։

Արդյունք https://youtu.be/GqnPtLD4qO8

April 11

Քանակ

Երեխային սովորեցնել միատեսակ առարկաներից կազմել խմբեր և այն բաժանել առանձին առարկաների։ Սովորեցնել խմբավորել առարկաները ըստ գույնի, ձևի, մեծության։ Սովորեցնել տարբերել <<շատ>>, <<մեկ>>, <<մեկական>> և <<ոչ մեկը>> բառերի իմաստը։ Պատասխանելիս օգտվել <<մեկ>>, <<շատ>>, <<մեկական>> և <<որ մեկը>> բառերից։ Սովորեցնել համեմատել խումբը կազմող մասերը, որոշել նրանց հավասարությունն ու անհավասարությունը զույգեր կազմելու ճանապարհով։ Սովորեցնել տարբերել զգայարանների միջոցով ընկալել առարկաների խմբերի քանակը։

Մի՛ մոռացեք, որ երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչը դուք եք։ Եղե՛ք  համբերատար։

Հաշվի ուսուցման առաջին փուլում սովորեցրեք երեխային միևնույն գույնի առարկաներից, խաղալիքներից կազմել խմբեր։ Երեխային տվեք հնարավորություն բազմատեսակ առանձին առարկաներից կազմել խմբեր և այն նորից բաժանել առանձին առարկաների։ Եթե երեխան հասկանում է <<որքա՞ն է>> հարցի իմաստը, սովորեցրե՛ք նրան ստեղծել խմբեր ինչ-որ մեկ հատկանիշի համաձայն։ Երեխայի հետ խաղացեք տարբեր խաղեր <<քանակ>> հասկացության հետ կապված։ Երեխային տվեք, որ թղթից կտրատի տարբեր գույների շատ փուչիկներ, խմբավորի և <<շատ>>, <<մեկ հատ>> և <<քիչ>> անվանի։ Երեխայի ձեռքի մկանները զարգացնելու համար հետևեք, որ առարկաները բռնի բութ մատի և ցուցամատի օգնությամբ։ Երեխայի ինքնուրույն գործունեության համար կարող եք օգտվել տարբեր գույնի և մեծության խորանարդիկներից։ Խաղացեք երեխայի հետ կոճակներով։ Յուրաքանչյուր առաջադրանքից հետո երեխաների ուշադրությունը հրավիրեք առարկաների քանակի վրա։ Սեղանին դրեք մեկ նարինջ, խնձոր կամ դեղձ և ասացե՛ք․

—Նարինջը մեկն է, իսկ մենք շատ, արի՛ բաժանենք այն մեր տան անդամների միջև, մի մասը տանք տատիկին, մեկ մասը՝ պապիկին, մեկ մասը՝ մայրիկին և այդպես շարունակ մինչև բոլոր տան անդամներին բավականացնի։ Փոքր տարիքի երեխաները կարող են համեմատել 5-6 առարկա՝ սկզբում իրար վրա դնելու, իսկ ավելի ուշ՝ իրար դիմաց կամ կողք կողքի դնելու եղանակով։ Հետո համեմատվում են 5-10 առարկա բազմազան եղանակներով՝ զույգեր կազմելով, ավելացնելով կամ պակասացնելով դրանց քանակը։ Երեխայի հետ այգում կոն ու կաղիններ հավագեք, տարեք տուն և համեմատեք։ Լցրեք սեղանին և հարցրեք․

<<Մեր բերած կաղնինե՞րն են շատ, թե՞ կոները։>>

Պարզելու համար առաջարկեք միաժամանակ կույտերից վերցնել մեկական կոն և կաղին ու շարքերով դասավորել իրար դիմաց։ Ասել՝ թե կոները շատ են, քան կաղինները, քանի որ ավելացել են երկու կոն, իսկ կաղինները երկուսով պակաս են։ Ամեն անգամ խնդրե՛ք, որ երեխան պատմի խմբերի <<շատ>> կամ <<մեկ>> լինելու մասին՝ մատնացույց անելով այն։ Երեխայի հետ հիշեք և անվանեք բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք աճում են հողի վրա, հողի տակ։ Կարող եք անվանել տրանսպորտի տեսակներ՝ գետնի տակ աշխատող, գետնի վրա, օդային, ջրային։ Հասնել նրան, որ երեխաները հասկանան, որ դրանք բոլորն էլ շատ են։

Շատ կարևոր է երեխաներին սովորեցնել՝  առարկաների խմբավորումը։

Թեյի սպասք- սրճեփ, սուրճի բաժակ, ափսե, կաթնաման, գդալ։

Թեյի սպասք- գույնի թեյնիկ, շաքարաման, գավաթ, ափսե, թեյի գդալ։

Ճաշի սպասք- խորը ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ, աղաման։

Խոհանոցի ամանեղեն- կաթսա, թեյնիկ, թավա, քամիչ։

February 28

Նախագիծ

Նախագծի անվանում՝ «Խաղում ենք թվերով»

Նախագծի իրականացնող՝ Եվգենիա Ներսիսյան 

Խմբի ղեկավար՝ Սեդա Գևորգյան

Նախագծի տևողություն 15-20 րոպե

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ

Նպատակ ՝ Երեխաների հետ խաղի միջոցով ծանոթանանք թվերի հետ, գարգացնենք  արագշարժվելը ինպես նաև  մանր մոտորիկան։

Անհրաժեշտ պարագաներ՝ 1-10 թղտի վրա նկարված թվեր և 1-10 նկարված շրջաններ:

Ընթացք՝ Դնել երեխայի առջև թվերը 1 մինչև 10 -ը, իսկ մյուս երեխայի  արջև նույն թվերը արտացոլող   շրջաններով պատկերները , այնուհետև երեխան ուշադիր լինելով,  թե իր ընկերը որ քանակի նկարված շրջանակների արջև է կանգնել, նա ևս պետք է կանգնի համապատասխան  թվի մոտ  և այդպես շարունակ։

Արդյունք՝ երեխաների մոտ խաղը ստացվեց, որովհետև նրանք շատ ուշադիր էին և ճանաչումէին թվերը։

February 22

Նախագիծ


Նախագծի անվանում՝ «Ներկենք ըստ թվերի»

Նախագծի իրականացնող՝ Եվգենիա Ներսիսյան

Խմբի ղեկավար՝ Սեդա Գևորգյան

Նախագծի տևողություն՝ 15-20 րոպե։

Անհրաժեշտ պարագաներ՝ թղտի վրա համարներով նկարված պատկերներ և գուաշներ։

Ընթացք՝ Երեխաների արջև դրվում է թվերով նկարված պատկերներ, իսկ մյուս թղտի վրա թեոր թիվը ինչ գույնով պետք է ներկեն։

Նպատակ՝ Երեխաների մոտ ցարգացնել տեսողական հիշողությունը, ուշադրությունը, աշխատել ընկերների հետ:

Արդյունք՝