April 11

Քանակ

Երեխային սովորեցնել միատեսակ առարկաներից կազմել խմբեր և այն բաժանել առանձին առարկաների։ Սովորեցնել խմբավորել առարկաները ըստ գույնի, ձևի, մեծության։ Սովորեցնել տարբերել <<շատ>>, <<մեկ>>, <<մեկական>> և <<ոչ մեկը>> բառերի իմաստը։ Պատասխանելիս օգտվել <<մեկ>>, <<շատ>>, <<մեկական>> և <<որ մեկը>> բառերից։ Սովորեցնել համեմատել խումբը կազմող մասերը, որոշել նրանց հավասարությունն ու անհավասարությունը զույգեր կազմելու ճանապարհով։ Սովորեցնել տարբերել զգայարանների միջոցով ընկալել առարկաների խմբերի քանակը։

Մի՛ մոռացեք, որ երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչը դուք եք։ Եղե՛ք  համբերատար։

Հաշվի ուսուցման առաջին փուլում սովորեցրեք երեխային միևնույն գույնի առարկաներից, խաղալիքներից կազմել խմբեր։ Երեխային տվեք հնարավորություն բազմատեսակ առանձին առարկաներից կազմել խմբեր և այն նորից բաժանել առանձին առարկաների։ Եթե երեխան հասկանում է <<որքա՞ն է>> հարցի իմաստը, սովորեցրե՛ք նրան ստեղծել խմբեր ինչ-որ մեկ հատկանիշի համաձայն։ Երեխայի հետ խաղացեք տարբեր խաղեր <<քանակ>> հասկացության հետ կապված։ Երեխային տվեք, որ թղթից կտրատի տարբեր գույների շատ փուչիկներ, խմբավորի և <<շատ>>, <<մեկ հատ>> և <<քիչ>> անվանի։ Երեխայի ձեռքի մկանները զարգացնելու համար հետևեք, որ առարկաները բռնի բութ մատի և ցուցամատի օգնությամբ։ Երեխայի ինքնուրույն գործունեության համար կարող եք օգտվել տարբեր գույնի և մեծության խորանարդիկներից։ Խաղացեք երեխայի հետ կոճակներով։ Յուրաքանչյուր առաջադրանքից հետո երեխաների ուշադրությունը հրավիրեք առարկաների քանակի վրա։ Սեղանին դրեք մեկ նարինջ, խնձոր կամ դեղձ և ասացե՛ք․

—Նարինջը մեկն է, իսկ մենք շատ, արի՛ բաժանենք այն մեր տան անդամների միջև, մի մասը տանք տատիկին, մեկ մասը՝ պապիկին, մեկ մասը՝ մայրիկին և այդպես շարունակ մինչև բոլոր տան անդամներին բավականացնի։ Փոքր տարիքի երեխաները կարող են համեմատել 5-6 առարկա՝ սկզբում իրար վրա դնելու, իսկ ավելի ուշ՝ իրար դիմաց կամ կողք կողքի դնելու եղանակով։ Հետո համեմատվում են 5-10 առարկա բազմազան եղանակներով՝ զույգեր կազմելով, ավելացնելով կամ պակասացնելով դրանց քանակը։ Երեխայի հետ այգում կոն ու կաղիններ հավագեք, տարեք տուն և համեմատեք։ Լցրեք սեղանին և հարցրեք․

<<Մեր բերած կաղնինե՞րն են շատ, թե՞ կոները։>>

Պարզելու համար առաջարկեք միաժամանակ կույտերից վերցնել մեկական կոն և կաղին ու շարքերով դասավորել իրար դիմաց։ Ասել՝ թե կոները շատ են, քան կաղինները, քանի որ ավելացել են երկու կոն, իսկ կաղինները երկուսով պակաս են։ Ամեն անգամ խնդրե՛ք, որ երեխան պատմի խմբերի <<շատ>> կամ <<մեկ>> լինելու մասին՝ մատնացույց անելով այն։ Երեխայի հետ հիշեք և անվանեք բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք աճում են հողի վրա, հողի տակ։ Կարող եք անվանել տրանսպորտի տեսակներ՝ գետնի տակ աշխատող, գետնի վրա, օդային, ջրային։ Հասնել նրան, որ երեխաները հասկանան, որ դրանք բոլորն էլ շատ են։

Շատ կարևոր է երեխաներին սովորեցնել՝  առարկաների խմբավորումը։

Թեյի սպասք- սրճեփ, սուրճի բաժակ, ափսե, կաթնաման, գդալ։

Թեյի սպասք- գույնի թեյնիկ, շաքարաման, գավաթ, ափսե, թեյի գդալ։

Ճաշի սպասք- խորը ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ, աղաման։

Խոհանոցի ամանեղեն- կաթսա, թեյնիկ, թավա, քամիչ։


Posted April 11, 2023 by evgenianersisyan in category Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

About the Author

Եվգենիա Ներսիսյան, 18 տարեկան եմ, ապրում եմ Երևանում,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի քոլեջի՝ նախադպրոցական բաժնի 3 րդ կուրսում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*