October 19

Անգիտակից տուժված

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:
Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. “Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր”:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

October 19

Արյուն

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն)։

Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ։ Շատ կենդանիներ, ինչպիսիք են խեցգետինները, կակղամորթները, օգտագործում են հեմոցիանինը, հեմոգլոբինի փոխարեն, թթվածին ստանալու նպատակով։ Միջատները և որոշ կակղամորթներ արյան փոխարեն ունեն հեղուկ, որը կոչվում է հեմոլիմֆ։ Տարբերությունն այն է, որ հեմոլիմֆը արյան նման կապված չէ փակ արյան շրջանառության հետ։ Շատ միջատների մոտ, այս «արյունը» չի պարունակում թթվածին տեղափոխող մոլեկուլներ, ինչպիսին հեմոգլոբինն է, որովհետև վերջիններիս մարմինը փոքր է, բավարար է միայն շնչափողի կողմից թթվածին ստանալու համար։ Ծնոտավոր ողնաշարավորները ունեն ձեռքբերովի իմունիտետ, որն հիմնականում գտնվում է արյան սպիտակ բջիջներում։ Արյան սպիտակ բջիջները օգնում են դիմադրել ինֆեկցիաներն և մակաբույծներին։ Թրոմբոցիտներն առաջնային են արյան կոագուլացման` մակարդման գործում։ Հոդվածոտանիները, օգտագործելով հեմոլիմֆները, ստանում են հեմոցիտ` որպես իմունային համակարգի մաս։ Արյունը ամբողջ մարմնով տարածված է արյունատար անոթների միջոցով` սրտի պոմբային աշխատանքի շնորհիվ։ Թոքերով շնչող կենդանիների մոտ, զարկերակային արյունը տեղափոխում է թթվածին` ներշնչվող օդից եկած, որոնք մարմնի հյուսվածքներին են անցնում, իսկ երակային արյունը տեղափոխում է ածխաթթու գազ` նյութափոխանակության` մետաբոլիզմի ընթացքում բջիջնորի «թափոնները»` հյուսվածքներից թոքեր, որպեսզի արտաշնչվի։ Արյան հետ կապված բազմաթիվ տերմիններ հիմնականում սկսվում են սրանցով` հեմո- և հեմատո- (հաճախ` հաեմո-, հաեմատո-)` հունական բառ αἷμα(haima)-ից։ Անատոմիայի և հյուսվածքաբանության տերմիններում արյունը համարվում է շարակցական հյուսվածքի մասնագիտացած մաս, հաշվի առնելով ոսկրային ծագումը և պոտենցիալ մոլեկուլային ջիղերը ֆիբրինոգենի մեջ։

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել հետևյալ ‎ֆունկցիաների մեջ։

October 19

Արյունահոսություն

Արյունահոսությունարյանարտահոսումն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդմանխանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղինսրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3-ից ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։