October 21

Նախագիծ Պատրաստում ենք փայտյա փազլ

Անվանում՝ <<Ինպե՞ս պատրաստել պայտյա փազլ>>


Ժամանակ՝ 21.10.22

Տևոություն՝ 20-25 րոպե 

Մասնակիցներ՝ 2-4

Դաստիրակներ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան

Նախագծի իրականացնող՝ Եվգենիա Ներսիսյան

Նպատակ՝ Սաների հետ ստեղծել բժշկական փայտիկներից պատկերավոր փազլ

Ընթացքը՝ երեխաների հետ հաշվել փայտիկների քանակը, առանձնացնել մի քանիսը, միասին որոշել պատկերներ, այնուհետև նկարել մեր ընտրած նկարները ընտրել համապատասխան մատիտներ և ներկել։ Խառնել արդեն պատրասված մեր փայտե փազլը և սկսել հավաքել այն վերժում ամրեցնել և կստանանք մեր գունաոր և ուրախ պատկերները։

Ակնկալվող արդյունք՝ Սաների հետ ծանոթանանք գույների և ծանոթանաք նրանց պատկերաոր մտածողությանը։

Արդյունք՝ Երեխաներին հեշտ Էր բացատրել Այս խաղի կանոնները ,նրանք կարողացան միանգամից ընկալեն խաղը և կատարեն այն դժվարություններ չառաչացան։

October 21

«Բնության դերը նախադպրոցական տարիքի երեխայի անհատականության ձևավորման գործում».

Բնության ազդեցությունը երեխայի զարգացման վրա հսկայական է։ Դա առաջին կոնկրետ գիտելիքի և ուրախ փորձառությունների աղբյուրն է, որոնք հաճախ հիշվում են ողջ կյանքի ընթացքում:
Բնությունը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման կարևորագույն միջոցն է։ Քանի՜ բացահայտումներ է անում երեխան՝ շփվելով նրա հետ։ Երեխայի տեսած յուրաքանչյուր կենդանի էակ յուրահատուկ է: Բազմազան են նաև բնական նյութերը (ավազ, կավ, ջուր, ձյուն և այլն), որոնց հետ երեխաները սիրում են խաղալ։ Նախադպրոցականները շփվում են բնության հետ տարվա տարբեր ժամանակներում՝ և՛ երբ շուրջը փափկամազ սպիտակ ձյուն է, և՛ երբ ծաղկում են այգիները: Մեծահասակների հետ նրանք ուրախանում են ամառվա շոգին ջրի զովությամբ և անտառային հոսքի խշշոցով, մարգագետինների խոտաբույսերով, համեղ հատապտուղներով և անտառների հոտերով:
Ոչ մի դիդակտիկ նյութ չի կարող համեմատվել բնության հետ երեխայի վրա ունեցած զարգացման ազդեցության բազմազանության և ուժի առումով: Բնության առարկաները և երևույթները տեսողականորեն հայտնվում են երեխաների առջև։ Այսպիսով, երեխան ուղղակիորեն զգայարանների օգնությամբ ընկալում է բնական առարկաների հատկությունների բազմազանությունը՝ ձև, չափ, ձայներ, գույներ, տարածական դիրք, շարժում և այլն: Նա ձևավորում է նախնական կոնկրետ և վառ պատկերացումներ բնության մասին, որոնք հետագայում օգնում են. նրան տեսնել և հասկանալ բնական երևույթների կապերն ու փոխհարաբերությունները, սովորել նոր հասկացություններ։ Երեխաները սովորում են բազմաթիվ կապեր և փոխհարաբերություններ բնական երևույթների միջև դիտարկման գործընթացում: Սա թույլ է տալիս ուսուցչին զարգացնել տրամաբանական մտածողությունը աշակերտների մեջ:
Բնության երեւույթներն ու առարկաները երեխաներին գրավում են գույների գեղեցկությամբ ու պայծառությամբ, բազմազանությամբ։ Դիտելով դրանք՝ երեխան հարստացնում է իր զգայական փորձը, որի վրա հիմնված է նրա հետագա գիտելիքները։
Բնության հետ ծանոթությունը մեծ ազդեցություն ունի երեխաների համակողմանի զարգացման վրա։ Երեխաները, մեծերի ղեկավարությամբ, նոր գաղափարներ կուտակելով, աստիճանաբար ընդլայնում են իրենց մտահորիզոնը, գործադրում մտավոր կարողությունները, զարգացնում մտածողությունը։ Երեխաներին ճիշտ պատկերացումներ տալով բնության երևույթների մասին՝ մենք նրանց մեջ զարգացնում ենք ծանոթ երևույթների միջև կապեր հաստատելու ունակություն, հիմք ենք ստեղծում նյութապաշտական ​​աշխարհայացքի դաստիարակության համար: Երեխաների մոտ բնության հետ շփումը դաստիարակում է մեր երկրի ապագա քաղաքացու համար անհրաժեշտ բարոյական հատկանիշները՝ աշխատասիրություն, սիրառատ և զգույշ վերաբերմունք մեր հայրենիքի հարստություններին, զարգացնում է գեղագիտական ​​զգացմունքները, ամրապնդում նրա առողջությունը: Մարդու հոգևոր ձևավորման համար կարևոր է, որ նա դիտի բնությունը վաղ մանկությունից, շփվի նրա հետ։
Բնական առարկաների բազմազանությունը թույլ է տալիս երեխաների համար հետաքրքիր և օգտակար գործողություններ կազմակերպել: Բնության մեջ դիտելու, խաղալու և աշխատելու ընթացքում երեխաները ծանոթանում են առարկաների և բնական երևույթների հատկություններին ու որակներին, սովորում նկատել դրանց փոփոխությունն ու զարգացումը։ Նրանց մոտ զարգացնում է հետաքրքրասիրությունը։
Նախադպրոցականներին խրախուսվում է գործնականում օգտագործել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ երեխաները կարող են խոնավացնել ավազը, ջուր լցնել ձյան վրա՝ դիմացկուն շենքեր ստեղծելու համար։ Այս գործունեության ընթացքում տեղի է ունենում գիտելիքների հետագա կատարելագործում և մտավոր կարողությունների զարգացում:
Բնության մեջ աշխատանքը դրական է ազդում երեխայի անհատականության ձևավորման վրա: Սա երեխաների համար ամենամատչելի աշխատանքի տեսակն է, որն ունի շոշափելի ու նշանակալի արդյունք։ Խնամելով բույսերի և կենդանիների մասին՝ երեխան հոգ է տանում բնության մասին։ Աշխատանքի ընթացքում տեղի է ունենում ձեռք բերված գիտելիքների ճանաչման և կիրառման ակտիվ գործընթաց: Բնության մեջ աշխատանքի ընթացքում ամրապնդվում է երեխայի առողջությունը, զարգանում է նրա հոգեկանը։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է դաստիարակի դերը՝ պայմաններ ստեղծելու ունակությունը, որոնք ապահովում են յուրաքանչյուր աշակերտի ակտիվությունն ու անկախությունը բնությանը ճանաչելու ժամանակ։ Բնության ազդեցությունը երեխայի անհատականության զարգացման վրա կապված է նրա առարկաների և երևույթների մասին որոշակի գիտելիքների ձևավորման հետ: Բնության մասին գիտելիքներն օգնում են երեխային կողմնորոշվել տարբեր առարկաների որակների, առանձնահատկությունների և հատկությունների մեջ: Հետևաբար, եթե խոսենք դաստիարակի առջև ծառացած խնդիրների մասին, երեխաներին բնությանը ծանոթացնելը, ապա դրանցից առաջինը կլինի երեխաների մոտ գիտելիքների տարրական համակարգի ձևավորումը: Բնության մասին գիտելիքների համակարգը ներառում է գիտելիք նրա առարկաների և երևույթների (դրանց առանձնահատկությունների, հատկությունների), ինչպես նաև նրանց միջև կապերի և փոխհարաբերությունների մասին: Նախադպրոցական տարիքի երեխաների բնության մասին գիտելիքները ձևավորվում են ներկայացուցչությունների մակարդակով, որոնք արտացոլում են նշանակալի, բայց արտաքուստ արտահայտված նշաններ, կապեր և հարաբերություններ:
October 21

Կացին Ախպեր

Հեղինակ՝
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

Մարդ՝
— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

Գյուղացիք՝
— Կացինն ի՞նչ բան է

Հեղինակ՝
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.


Գյուղացիք՝— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։

Հեղինակ՝
Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

Գյուղացիկ՝
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։

Հեղինակ՝

Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.


Գյուղացիք՝

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Հեղինակ՝

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։

October 21

Պոչատ Աղվեսը

Հեղինակ՝
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի; 

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում. 

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ 

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում. 

Աղվես՝
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Տատիկ՝
— Դե գնա իմ կաթը բեր։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է կովի մոտ։ 

Աղվես՝
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Կով՝
— Դե գնա ինձ համար խոտ բեր։

Հեղինակ՝

Աղվեսը գնում է արտի մոտ


Արտ՝
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Արտ՝

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։ 

Աղվես՝
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Աղբյուր՝ 

— Դե գնա կուժ բեր։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է աղջկա մոտ։ 

Աղվես՝
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Աղջիկ՝

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է չարչու մոտ։ 

Աղվես՝
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Չարչի՝

— Դե գնա ինձ համար ձու բեր։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է հավի մոտ։ 

Աղվես՝
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Հավ՝

— Դե գնա ինձ համար կուտ բեր։ 

Հեղինակ՝
Աղվեսը գնում է կալվորի մոտ։ 

Աղվես՝
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ 

Հեշինակ՝
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

October 21

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց, ,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:

October 21

Անխելք Մարդը

Հեղինակ՝
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

Գայլ՝
― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում

Անխելք մարդ՝
― Գնում եմ աստծու մոտ, դարդ ունեմ ասելու։

Գայլ՝
― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

Հեղինակ՝
― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

Աղջիկ՝
― Ո՞ւր ես գնում, ախպեր

Անխելք մարդ՝
― Գնում եմ աստծու մոտ։

Աղջիկ՝
― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

Հեղինակ՝
― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

Հեղինակ՝
― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ

Անխելք մարդ՝
 ― Գնում եմ աստծու մոտ։

Չոր ծառ՝
― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Հեղինակ՝
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

Աստված՝
― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

Անխելք մարդ՝
― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

Աստված՝
― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր

Աղքատ՝
― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,

Հեղինակ՝
― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

Չիր ծառ՝
― Ինձ համար ի՞նչ ասաց աստված

Անխելք մարդ՝
― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ

Չոր ծաբ՝
― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

Անխելք մարդ՝
― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,,աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ։ 

Հեղինակ՝

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

Աղջիկ՝
― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

Անխելք մարդ՝
― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

Աղջիկ՝
― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը

Անխելք մարդ՝
― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,

Հեղինակ՝

― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

Գայլ՝
— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

Անխելք մարդ՝
― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

Գայլ՝
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված

Անխելք մարդ՝
― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

Գայլ՝
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ

Հեղինակ՝

— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

October 17

Կոմիտասը մեր կյանքում

Նախագիծ՝ Կոմիտասը մեր կյանքում, երգերում

Մանակիցները՝ Նախադպրոցական կրթություն /երրորդ կուրս/

Առարկա՝ Հատուկ մանկավարժություն, սուրդոմանկավարժություն

Համագործակցությունը՝ Մարինե Մկրտչյան /երգ/

Տևողությունը՝ 02.10- 29.10

Նախագծի նպատակը— Կոմիտասյան երգերն ու հատուկ մանկավարժությունը կապել միմյանց՝ ծանոթանալով մատների լեզվին։

Մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները՝

—ուսումնասիրել ակադեմիական գիտելիքներ սուրդոմանկավարժության մասին,

—սովորել մատների, ժեստերի լեզուն /ոչ ամբողջությամբ/

—Երգել և միաժամանակ ցուցադրել երգը ժեստերի, մատների լեզվով։

Ընթացքը`

Սովորողների հետ մի քանի դասաժամում սովորում ենք մատների այբուբենը։ Քննարկում, կազմում երկխոսություններ, մատների լեզվով ներկայացնում ենք մեր անունը, հատուկ անուններ։ Ապա երգի դասաժամին կրկնում, սովորում ենք Կոմիտասի երգերից, որոնք հետագայում կներկայացնենք տեսահոլովակի տեսքով։ 
Օգտվում ենք համանցացի ռեսուրսներից, Նայիրիան վոկալ համույթի տեսանյութերից։