June 8

Ամուսնաւուծություն

Որպես ամուսնության հասակ սահմանված է 18 տարին, բացառության դեպքում 17 տարին լրացած անչափահաս անձի ամուսնությունը թույլ է տրվում նրա կամքով և միայն դատարանի համաձայնությամբ, այնպիսի հարգալից պատճառով, որն է ՝ երեխաի ծնունդը։ Անչափահաս անձի ամուսնությունը համարվում է բռնություն ՝ քրեական հետապնդման հիման վրա։ Ամուսնացող զույգի նախապես համաձայնությունը (նշանդրեքը) չի առաջացնում հետագա ամուսնության պարտավորություն: Նշանդրեքի հետ կապված նվերները չամուսնանալու դեպքում վերադարձվում է կողմերին: Նշանդրեքը չի համարվում դատական կարգով բռնի ուժով ամուսնացնելու հիմք:

Ամուսնությունը չի թույլատրվում `

1. Այն անձանց միջև, եթե նրանցից որևէ մեկը ամուսնացած է ուրիշի հետ

2. ուղիղ, վերընթաց կամ վայրընթաց բարեկամական ճյուղերի միջև

3. բիոլոգիական կամ ոչ բիոլոգիական, քույր- եղբոր միջև

4. որդեգրող և որդեգրված անձանց միջև

5. այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը ստանում է աջակցություն և ովքեր ամուսնության մասին պայմանագիր չեն ստորագրել:

Ամուսնության դադարեցման պատճառ կարող է հանդիսանալ ՝

1. Ամուսիններից մեկի մահը

2. օրենքով հաստատված կարգով ամուսիններից մեկի մահը հաստատելու դեպքում

3. ամուսնալուծությունը

May 9

Երեխայի իրավունքնեՐը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար: Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է ,,Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը ` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում: Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։ 

երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցություն կ...

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում ` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին։