October 21

Կացին Ախպեր

Հեղինակ՝
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

Մարդ՝
— Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

Գյուղացիք՝
— Կացինն ի՞նչ բան է

Հեղինակ՝
Մարդը իր կացինը գոտկից հանեց փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար.


Գյուղացիք՝— Տո՛, եկե ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։

Հեղինակ՝
Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։

Կացինը առան, որ հերթով կոտրեին իրենց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

Գյուղացիկ՝
— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։ Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։

Հեղինակ՝

Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.


Գյուղացիք՝

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։

Հեղինակ՝

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։


Posted October 21, 2022 by evgenianersisyan in category Նախադպրոցական թատերական զարգացում

About the Author

Եվգենիա Ներսիսյան, 18 տարեկան եմ, ապրում եմ Երևանում,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի քոլեջի՝ նախադպրոցական բաժնի 3 րդ կուրսում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*