May 18

Բիզնես Պլան

Ապրանքի/ծառայության նկարագրությունը
Բացվում է ծաղկի սրահ նաև օնլայն տարբերակով։

Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

Մատակարարների իշխանություն

Ծաղիկները գնելու եմ Ծիծեռնակաբերդի առավոտյան շուկայից։Նաև քաղաքի մատչելի խանութ սրահներից։ Փաթեթավորումները, լենթերը, ծաղկամաները և մնացած այլ կենցաղային իրերը գնելու եմ Փետակից։

2)Գնորդների իշխանություն

Տարատարիք սպառողներ ՝ արական և իգական սեռի։

3) Փոխարինող ապրանքների հայտնելու վատանգը։

Ծաղիկները դեռ երկար ժամանակ չեն փոխարինվի այլ ապրանքներով,այդ պատճառով դեռ երկար ժամանակ փոխարինվող ապրանք հայտնվելու վտանգը գրեթե չկա։

4) Մոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Վտանգ կա քանի որ Երևանում ծաղկագործությամբ զբաղվող մարդիկ շատ են։ Քանի որ հետագայում ծաղկի սրահի համար բացվելու է օնլայն շոփ,մի քանի օնլայն էջ հայթհայթեցինք ինստագրամյան հարթակում։ օրինակ՝ la__fiori. flowers_rose_yerevan նրանք ունեն շատ մեծ առաջընթաց օնլայն հադթակում։

5)Շուկայում գործող ընկերությունների միջեվ առկա թշնամական մրցակցություն

Գտնվելու վայրը

Քաղաք Երևան , Զեյթուն Պարույր Սևակի փողոց ։ Ընտրել եմ այս վայրը քանի որ այնտեղ գրեթե չկա ծաղկի սրահներ։

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Տարատարիք սպառողներ ՝ արական և իգական սեռի։

Why

Մատչելի է և որակով

What

Լինում Է հարսանյաց պատվերով փնջեր ( արհեստական կամ բնական ծաղիկներից) տոնական ( միատեսակ կամ տարբեր ծաղիկներից) ։

Where

Ծիծեռնակաբերդի առավոտյան շուկայից


Ծաղկի ձևավորման տեսակներ

May 9

ՀՀ հարկեր և տուրքեր

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ում կիրառվող հարկատեսակները

Պետական հարկերն են.

  • շահութահարկ,
  • եկամտային հարկ,
  • ակցիզային հարկ,
  • ավելացված արժեքի հարկ,
  • բնապահպանական հարկ,
  • ճանապարհային հարկ,
  • շրջանառության հարկ:

Տեղական հարկերն են.

  • անշարժ գույքի հարկ
  • փոխադրամիջոցի գույքահարկ:

ՀՀ-ում կիրառվող վճարներն են.

ա) պետական վճարներ (պետական տուրքը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, կենսաթոշակային վճարը)

բ) տեղական վճարներ ( տեղական տուրքը, տեղական վճարը):ՀՀ-ում գործող Հարկման համակարգերը

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

ա) Ընդհանուր հարկման կարգ.

այս դեպքում հարկ վճարողները ընդհանուր կարգով հաշվարկում և վճարում են իրենց հարկերը՝ ավելացված արժեքի հարկը և (կամ) շահութահարկը:

բ) Հարկման հատուկ համակարգեր.

  • Շրջանառության հարկ, որի դեպքում հարկ վճարողները իրենց իրականացրած գործունեության արդյունքում հաշվարկում և վճարում են շրջանառության հարկ, որ փոխարինում է.

ա) Առևտրային կազմակերպությունների համար՝ ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին,

բ) Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ ԱԱՀ-ին:

  • Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի դեպքում հարկ վճարողը, իրականացնելով օրենքով սահմանված համապատասխան գործունեություն, ազատվում է ձեռնարկատիրությանն առնչվող բոլոր տեսակի պետական հարկերից:

Սովորաբար հարկման հատուկ համակարգերի դեպքում հարկերի հաշվարկումը և վճարումը ավելի պարզ է:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկ վճարողները.

Վճարողներ են հանդիսանում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը:

Ի դեպ, իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկով և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգերի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ քայլերը.

Շրջանառության հարկ վճարող համարվելու համարվելու համար անհատ ձեռնարկատերը, կազմակերպությունը և նոտարը պետք է իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, ընդ որում.

Ովքե՞ր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող.

  • արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով.
  • ակցիզային հարկ վճարողները․
  • բանկերը, վարկային, ապահովագրական, ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, աուդիտորական կազմակերպությունները, խաղատների և շահումով խաղերի կամ վճակախաղերի կազմակերպիչները.
  • հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները և ԱՁ-ները խախտումը արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը․
  • համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը․
  • հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ- ները, եթե փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների և ԱՁ-ների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարների ամբողջությունը գերազանցում է 58,35 միլիոն դրամը.
  • փոխկապակցված համարվող կազմակերպությունները և ԱՁ-ները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել։

Շրջանառության հարկի դրույքաչափը.

  • Շրջանառության հարկով հարկման օբյեկտ է հանդիսանում իրացման շրջանառությունը:
  • Շրջանառության հարկ վճարողները պարտավոր չեն իրենց ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով:

Առևտրական գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

  • Նրանք, ովքեր իրենց ձեռքբերումները կհիմնավորեն համապատասխան փաստաթղթերով, հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1.5%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում նաև ՀԴՄ կտրոն, եթե կտրոնի վրա նշված է գնորդ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն:

Ի ԴԵՊ: Առևտրական գործունեություն իրականացնելու դեպքում հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հանրային սննդի գործունեությունից եկամուտ ստացող անձանց հարկման առանձնահատկությունները.

  • Նրանք, ովքեր հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված ծախսերը կհիմնավորեն փաստաթղթերով հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 3%-ի չափով, սակայն հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակահատվածի հանրային սննդի գործունեությունից ստացվող եկամուտների 4%-ից:
  • Ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
  • Ծախսերի մեջ չեն ներառվում հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերը, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերը:

Ի ԴԵՊ հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր չէ նվազեցնել հաջորդող եռամսյակներում:

Հաշվետու ժամանակահատվածը և հարկի վճարումը.

Եռամսյակային, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այլ դրույթներ.

Շրջանառության հարկ վճարողները.

  • գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վարաբերյալ նշում չեն կատարում,
  • ազատված են որպես հարկային գործակալ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների նկատմամբ 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից,
  • անհատ ձեռնարկատերերը և նոտարները հաշվարկում են շահութահարկ ամսական 5000 դրամի չափով, որը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ,
  • ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներառում են շրջանառության հարկի հաշվարկում:
  • Շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու դեպքում, ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասի 25-ապատիկը նվազեցվում է շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտից: